Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Արամ Սարգսյան. Կարեն Կարապետյանը քաղաքական հենարան չունեցող վարչապետ է և զբաղեցրել է ՀՀ գլխավոր հաշվապահի, ոչ թե վարչապետի պաշտոնը

Արամ Սարգսյան. Կարեն Կարապետյանը քաղաքական հենարան չունեցող վարչապետ է և զբաղեցրել է ՀՀ գլխավոր հաշվապահի, ոչ թե վարչապետի պաշտոնը
10.03.2018 | 12:28

NEWS.am-ին տված հարցազրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` պատասխանելով Մանվել Գրիգորյանի` «Կարեն Կարապետյանն ով է, ինչ գիտի Արցախի ու պատերազմի մասին» հայտարարությունը ՀՀԿ-ուն անպատասխան թողնելու պատճառներին վերաբերող հարցին` ասել է. «Ես համարում եմ, որ Մանվել Գրիգորյանը էդ տեսակետը բացարձակ անկեղծ է հայտնել։ Մտածված, խորքային հետևանքներ ու նպատակներ ունեցող տեսակետ չէ, որ ասել է։ Պատերազմ անցած մարդը նայում է համախոհներին՝ ում հետ է ճանապարհ անցել, ով ինչ գիտի, ծանր իրավիճակներում ինչպիսի պահվածք են ունեցել։ Էս առումով Մանվել Գրիգորյանի համար գերադասելի է Սերժ Սարգսյանը, ոչ թե Կարեն Կարապետյանը, որը էդ տարիներին իր բիզնեսով է զբաղվել Ռուսաստանում և անտեղյակ է եղել Հայաստանում մինչև 1994-ը տեղի ունեցող գործընթացներին։ Իմ կարծիքով, ՀՀԿ–ի համար Կարեն Կարապետյանը օտար մարդ էր և օտար էլ մնաց»։

Լրագրողի հարցին` դա Սերժ Սարգսյանի մերձավորների, ՀՀԿ-ի կորիզի հավաքական վերաբերմու՞նքն է Կարեն Կարապետյանի նկատմամբ, Արամ Սարգսյանն արձագանքել է. «Վստահաբար այդ տեսակետն ունեմ։ Միանշանակ է ինձ համար, որ դա այդպես է, ու նաև բնական պատճառներ կան դրա համար։ Շատ հանրապետականներ երբեմն ինձ խոստովանել են, որ ես իրենց ավելի հարազատ եմ, քան Կարեն Կարապետյանը։ Բնական է, ես էլ իրենց վարչապետն եմ եղել, որոշակի ժամանակ իրենց հետ ճանապարհ եմ անցել, իսկ Կարեն Կարապետյանի հետ իրենք էդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան, որովհետև էդ մարդը «Գազպրոմում» աշխատելու ժամանակ սպասարկել է միայն Ռուսաստանի և «Գազպրոմի» շահերը, եթե ինչ-որ բաներ էլ արել է, արել է գործարքներով և ընդհանրապես թիմի հետ կապ չի ունեցել։ Ընդհանրապես Կարեն Կարապետյանը գործել է միշտ ինչ-որ հովանու ներքո, և իր ամբողջ ֆինանսական ու քաղաքական կապիտալը որոշակի աջակցության արդյունքում է ունեցել։ Սա այն դեպքում, որ ՀՀԿ-ի լիդերները իրենք են իրենց

թե´ քաղաքական, թե´ նյութական կապիտալը ձևավորել։ Եվ, իհարկե, այս առումով, նա օտար է ՀՀԿ-ի համար։ Կարեն Կարապետյանը չունեցավ մի մարդ, որ իր վարչապետության թեժ շրջանի ընթացքում իրեն ուղղված մեղադրանքներին հակադրվեր, նման վարչապետն ուղղակի գործիք է նախագահի ձեռքին ինչ-որ պահի օգտագործելու ու մի կողմ դնելու համար, ինչը տեղի է ունենում։ Էն վարչապետները, որոնք չեն ունեցել սեփական թիմ, վերածվել են հաշվապահի, հաշվում են բյուջեի մուտքերն ու ելքերը, ավելին անել չեն կարող։ Կարեն Կարապետյանը քաղաքական հենարան չունեցող վարչապետ է և զբաղեցրել է ՀՀ գլխավոր հաշվապահի, ոչ թե վարչապետի պաշտոնը»:

Դիտվել է՝ 4960

Մեկնաբանություններ